News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Faсebook ընկերությունը, որին պատկանում է համանուն համաշխարհային խոշորագույն սոցիալական ցանցը, որոշել է հարկեր վճարել այն երկրներում, որտեղ վաճառում է իր արտադրանքը, հայտարարել է ընկերության ֆինանսական ծառայության ղեկավար Դեյվ Ուեները: Այս մասին ասվում է Faсebook ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է РБК-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետ Facebook-ի ապրանքների ու ծառայությունների եկամտահարկերը, մասնավորապես՝ գովազդային հաղորդագրություններինը, կվճարվեն այն երկրներում, որտեղ կան ընկերության գրասենյակներ, այլ ոչ թե՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում գտնվող միջազգային գրասենյակի միջոցով:

«Մենք նախատեսում ենք ավարտել այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները 2018 թվականի ընթացքում՝ արդեն 2019 թվականի առաջին կեսին հարկային օպերացիաները տեղական գրասենյակներ տեղափոխելու համար», - նշել է Ուեները:

Միեւնույն ժամանակ, Ուեները վստահեցրել է, որ ընկերության գլխավոր գրասենյակը կմնա Կալիֆորնիայիում, որտեղ եւ գտնվում է հիմնական սերվերը: Իսկ Դուբլինում գտնվող գրասենյակը կշարունակի ծառայել որպես միջազգային ստորաբաժանման կենտրոն:

«Մենք հավատում ենք, որ վաճառքի նոր համակարգը մեզ ավելի թափանցիկ կդարձնի ամբողջ աշխարհի պետությունների  եւ քաղաքական գործիչների համար, որոնք կոչ են անում ավելի բաց պահել իրենց երկրներում վաճառքների հետ կապված եկամուտները», - ասել է Ուեները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին բրիտանական իշխանություններին հաջողվեց ստիպել ընկերությանը միլիոնավոր հարկեր վճարել գովազդից ստացվող եկամուտներից: Բրիտանացիներից հետո նույն տարվա հուլիսին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը դատական հայց էր ներկայացրել Facebook-ի դեմ հարկերից խուսափելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ