News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Աթենք պաշտոնական այցելությամբ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումից հետո, նախարար Կոձիասի ուղեկցությամբ, Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։

Էդվարդ Նալբանդյանի դասախոսությանը ներկա էին Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, Աթենքում հավատարմագրված դեսպաններ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի եւ Հունաստանի միջեւ դիվանագիտկան հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանծված ձեռքբերումներին։

ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությղան ղեկավարը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։

ՀՀ արտգործնախարարի ելույթում կարեւոր տեղ էր հատկացված ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ