News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակում ծառայողների թիվը 2018 թվականին կավելանա։ Այս մասին երկրի պաշտպանությանը հատկացվող բյուջեի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ սա վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ է  իրականացվում։ Նախագահի ելույթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, հաղորդում է Lenta-ն։

Թե ԱՄՆ բանակում ծառայողների թիվը քանիսով կավելանա, չի հստակեցվում։

«Բացի այդ, մեր զինվորները կստանան վերջին ութ տարիների համար ամենախոշոր աշխատավարձը»,-նշել է Թրամփը։

Նախագահը հավելել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ավելի հաջող է ընթանում, քան նախորդ վարչակարգի օրոք։ «Ինչպես գիտեք, մենք հաղթել են Սիրիայում, Իրաքում»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության բյուջեն, որով նախատեսվում է 4,6 միլիարդ դոլար հատկացում Եվրոպայում «ռուսասկան ագրեսիայի» հակազդեցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ