News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երեւանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Համագումարից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարեւորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետեւողական առաջմղմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ ԱՀՀ միջեւ  փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաեւ Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ