News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ռուսաստանյան առեւտրի ցանցերից մեկը պլաստիկից պատրաստված բրինձ է վաճառում: Այս մասին տեղեկությունները օրերս են հայտնվել սոցիալական ցանցերում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել այն վայրերում, որտեղ գրանցվել են նման հաղորդագրությունները, նշում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ծառայության տարածած հաղորդագրությունը:

Մասնավորապես, ծառայությունը կստուգի կասկածելի բրնձի որակը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ կից փաստաթղթերն ու ապրանքային պիտակավորումները:

Միեւնույն ժամանակ, գործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվստահել տեղեկատվության պատահական աղբյուրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ