News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արմավիրի, Լոռու եւ Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչ մասնակցեց  թվային մարքեթինգին նվիրված դասընթացին: Այն անցկացվեց «Դասընթացներ ՓՄՁ-ների եւ տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում: Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի  փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը:

Առաջին դասընթացն անցկացվեց Երեւանում: Մյուս դասընթացները իրականացվելու են Արմավիրի, Վանաձորի եւ Սյունիքի մարզերի ՓՄՁ-ների եւ տեղական աշխատուժի համար: Սեմինարներն իրականացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: «Թվային մարքեթինգ» խորագրով դասընթացի մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները հիմնականում հյուրընկալության, արտադրության եւ հանրային սննդի ոլորտից էին:

Դասընթացների կառուցվածքի հիմքում  «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի նախագծերից մեկի՝ Quick Start-ի (արագ սկիզբ) մեթոդաբանությունն է: Այն  ենթադրում է գործնական գիտելիքների փոխանցում, որոնք հնարավոր է կիրառել գործում՝ անմիջապես դասընթացից հետո:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչից սկսել թվային մարքեթինգը, ինչպես օգտագործել կայքը՝ վաճառքի աճի նպատակով, ինչպես եւ ինչու կիրառել Google Analytics համակարգը: Մասնակցիները նաեւ տեղեկացել են, թե ինչպիսի սոցկայքեր կան եւ ինչպես կիրառել դրանք, էլեկտրոնային նամակներով իրականացվող մարքեթինգի որ գործիքը կիրառել, ինչ նպատակով եւ երբ կիրառել բլոգինգը, ինչպես օգտվել Google AdWords համակարգից: Դասըթնացի ժամանակ նաեւ ներկայացվել է, թե ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ, ինչպես չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը, ինչպես կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը:

Հաջորդող դասընթացները կիրականացվեն նշված երեք մարզերում՝ «Մարքեթինգ եւ վաճառք», «Կարիերայի զարգացում», «Չրերի արտադրություն» եւ «հյուրընկալություն» թեմաներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ