News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարի նշվում է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը (Yogeshwar Sangwan)  պատմել է բարձր մակարդակի այցելությունների, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարների մասին:

Այս տարի  եղել են բարձր մակարդակի այցելություններ: Հնդկաստանի փոխնախագահ  Համիդ Անսարին Հայաստան էր այցելել ապրիլին: Ավելի ուշ նախագահ Սարգսյանը նոյեմբերին այցելել էր Հնդկաստան: Որո՞նք են այցելությունների ընթացքում ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները: Ինչպե՞ս են դրանք ազդել մեր երկրների միջեւ հարաբերությունների վրա:

Այո, սա շատ կարեւոր տարի էր: Այն նշանավորեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր փոխնախագահը Երեւան էր այցելել ապրիլին, իսկ նոյեմբերին ՀՀ նախագահը այցելել էր Հնդկաստան: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, մարդկանց միջեւ, մշակութային ոլորտում: Մասնավորապես, Հայաստանի նախագահը քննարկել է տնտեսական համագործակցությունը տարբեր ոլորտներում` պաշտպանության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության:

Մեր երկրները կարող են համագործակցել ադամանդների հղկման եւ արդյունահանման ոլորտում: Մեծ նվաճում էին քաղաքական շփումները: Այժմ այդ այցելությունները կհանգեցնեն համագործակցության տարբեր առաջարկների: Օրինակ, Հայաստանը արդեն վիզաները չեղարկել է, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Առաջիկա տարիներին մենք կտեսնենք այլ արդյունքներ:

Մեր երկրների միջեւ երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է: Որո՞նք են հիմնական ոլորտները, որտեղ մենք ակտիվացրել ենք երկկողմանի առեւտուրը: Կարելի՞ է մի քանի նոր ոլոտներ հայտնաբերել, որտեղ մենք դեռ չենք աշխատել:

Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել գրեթե բոլոր բնագավառներում` նախեւառաջ մսամթերքի արտադրանքի, դեղերի վաճառքի ոլորտի փոխգործակցության:

 Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ ոսկերչական իրերի, սննդի արդյունաբերության վրա: Մենք կարող ենք Հնդկաստանից ներդրումներ կատարել Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտում եւ հակառակը:

Հնդկաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ երկրները մտադիր են մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման գործընթաց սկսել: Դուք ունե՞ք Հայաստան այցելած Հնդկաստանի զբոսաշրջիկների եւ Հայաստանից Հնդկաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալներ:

Սա շատ կարճ ժամանակահատված է: Այժմ ես ճշգրիտ տվյալներ չունեմ, բայց անցյալ տարի մոտ 2000 հնդիկներ են այցելել Հայաստան: Բացի այդ, Պարսից ծոցի երկրներից 4000 հնդիկներ այցելել են Հայաստան:

Այս ցուցանիշը շատ ավելի քիչ է, երբ մենք խոսում ենք Հայաստանից դեպի Հնդկաստան զբոսաշրջիկների մասին:

Ամեն տարի Երեւանում ավանդաբար անցկացվում է հնդկական տոնավաճառը, որը շատ հայտնի է տեղացիների շրջանում: Կա՞ն արդյոք մշակութային միջոցառումներ, որոնք Հնդկաստանը մտադիր է առաջիկայում անցկացնել: Նույն հարցազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում նկարահանվել է հնդկական ֆիլմ: Այդ ֆիլմը ցուցադրվե՞լ է Հայաստանում: Եթե այո, ապա ինչպիսի՞ն էր  արձագանքը:

Կարծում եմ, որ ֆիլմը կցուցադրվի դեկտեմբերին Հնդկաստանի հարավում: Ինչ վերաբերում է մշակութային իրադարձություններին, մենք նախատեսում ենք կազմակերպել հնդկական երաժշտության եւ պարերի ցուցահանդես, սարի-ցուցահանդես: Մենք նաեւ նախատեսում ենք Երեւանում անցկացնել Ասլամազյան քույրերի գործերի ցուցահանդեսը, ինչպես նաեւ Հնդկաստանում հայկական ժառանգության ցուցահանդեսը: Իհարկե, Բոլիվուդում մեկ շաբաթ կա, որը նույնպես մենք անցյալ տարի անցկացրեցինք, եւ հնդկական պարերով ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ