News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պերուի մայրաքաղաք Լիմայում մի քանի կին այգում են հավաքվել ծառերի հետ խորհրդանշական ամուսնության համար, հայտնում է Daily Mail պարբերականը:

Հարսնացուները երդվել են խնամել իրենց կանաչ փեսացուներին, մինչեւ մահն իրենց կբաժանի:

«Կանաչ սրտեր» բնապահպանական կազմակերպության առաջնորդ Ռիչարդ Տորեսը, որն արարողության ժամանակ քահանայի դերն է կատարել, ամուսնությունները կայացած է հայտարարել  եւ զույգերին թույլ է տվել բունը համբուրել: Դրանից հետո «նորապսակների» վրա տերեւներ են լցրել:

Տորեսի մտահղացման համաձայն՝ Պերուի բնակիչներին արարողությունը հիշեցնում է, որ ծառերը կարեւոր են եւ խնամքի կարիք ունեն: Նա ծրագրում է համանման հարսանիքներ կազմակերպել նաեւ երկրի այլ քաղաքներում եւ հույս ունի, որ իրեն այս կերպ կհաջողվի հազարավոր ծառեր փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ