News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին: Նման հարցադրմամբ հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատը»:

Հայտարարությունում ասվում է.

«32-ամյա քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը 2015-ի ամանորին իշխող ռեժիմի՝ Ազատության հրապարակ տոնածառ չտանելու ապօրինի պահանջին հակառակվելու հանդգնություն ունենալու համար, երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի քմահաճույքով 2 տարի անցկացրեց բանտում: Ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա հիմնված շինծու «քրեական» գործն իր ավանդական խայտառակ ընթացքն ունեցավ իշխող ռեժիմի խամաճիկ դարձած դատական համակարգում: Նույն ոգով էլ կազմակերպվեց նրա պատիժ կրելը՝ ուղեկցվելով կալանավայրում նրա նկատմամբ կազմակերպված բռնություններով:

Թվում էր, թե իշխող ռեժիմն այդքան ապօրինություններ գործելուց հետո կհրաժարվի մեկ այլ շինծու՝ «Ժիրայր Սեֆիլյան եւ ընկերների» գործով Գեւորգ Սաֆարյանի քաղաքական հետապնդումից, սակայն ոչ միայն չհրաժարվեց, այլեւ նոր խափանման միջոց կիրառելով՝ ցանկանում է առաջին պատժի ժամկետն ավարտվելուց հետո էլ անազատության մեջ պահել նրան:

Հարց կարող է ծագել. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան խտրականորեն հետապնդում հենց Գեւորգ Սաֆարյանին: Մեզ համար պատասխանը շատ հստակ է. Գեւորգ Սաֆարյանն այն բոլոր հատկանիշների կրողն է, որոնք խորթ ու անհանդուրժելի են Սերժ Սարգսյանի համար: Գեւորգը երիտասարդ է, համակրելի, ամբողջ սրտով սիրում է իր հայրենիքը եւ մեր երկրի պատվախնդիր ու նվիրյալ քաղաքացի է, ունի իր երկրի անկախության ու ժողովրդավարացման համար պայքարելու անկոտրում կամք ու կորով:

Քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Քանի դեռ նման մարդիկ բանտում են, մենք բոլորս ենք անազատության մեջ:

Մեր համաքաղաքացիներին ու հայրենակիցներին կոչ ենք անում իրենց բոլոր հասանելի միջոցներով բողոք հնչեցնել Գեւորգ Սաֆարյանի դեմ ռեժիմի սանձազերծած քաղաքական ստոր հալածանքների դեմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ