News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ներկա եւ ապագա վարչապետները պետք է լինեն հեղինակություններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է վարչապետը անվիճելի հեղինակություն լինի։

«Ինչ վերաբերում է անվիճելի լինելուն, ապա անվիճելի չի կարող լինել ոչ մեկ մի երկրում, որտեղ բազմակուսակցական համակարգ է գործում»,-նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի ապագա վարչապետի լիազորությունները հաշվի առնելով՝  նա պետք է անվիճելի լինի բազմաոլորտ գիտելիքների առումով։

Վահրամ Բաղդասարյանը հարկ համարեց նշել նաեւ, որ անփոխարինելի մարդիկ չկան, ավելացնելով, որ եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձ չլիներ, նրան վարչապետի պաշտոնը չէր վստահվի։ «Իսկ թե ով կլինի 2018 թվականից մեր վարչապետը, կուսակցության ներսում քննարկումներ չեն կազմակերպվել»,-շեշտեց պատգամավորը։

Հարցին, թե ով է լինելու գլխավոր դեմքը 2018 թվականից հետո, Բաղդասարյանը պատասխանեց․ «Իհարկե վարչապետն է լինելու թիվ մեկ խաղացողը, բայց կուսակցական առաջնորդի եւ նրա միջեւ կոնսենսուս պիտի լինի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ