News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները դեկտեմբերի 14-ին դատաքննությունը լրացնելու մի շարք միջնորդություններ են ներկայացրել:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի պաշտպանները միջնորդեցին բջջային օպերատորից վերցնել վկա Նորիկ Հակոբյանի մյուս հեռախոսահամարի վերծանումները:

«Նորիկ Հակոբյանն ունեցել է երկու հեռախոսահամար, սակայն, Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է միայն մեկը: Ինչո՞ւ մյուս հեռախոսահամարն էլ չեն գաղտնալսել, մենք կարծում ենք, որ Նորիկ Հակոբյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ եւ տեղի է ունեցել կաշառք տալու սադրանք: Դրա համար ընդամենը մեկ հեռախոսահամարի վերծանումներն են վերցրել»,- նշված էր պաշտպանական կողմի միջնորդության մեջ:

Ամբաստանյալ Էլզա Զաքարյանը պաշտպան Տիգրան Աթանեսյանը, սակայն, նկատեց՝ հստակ հանգամանքները նշված չեն, թե ինչու պետք է վերցնել հեռախոսային վերծանումները: Մեղադրող Կարեն Բիշարյանն էլ հայտարարեց, որ պատճառաբանված չէ միջնորդությունը. «Հեռախոսային խոսակցությունների վերծանման լիազորություն դատարանը չունի»:

Դատավոր Վաչե Մարգարյանը մերժեց միջնորդությունը, ինչից հետո պաշտպանական կողմն ընդմիջում խնդրեց: Նշենք, որ Իշխան Բարսեղյանին միջնորդությունը մերժելու որոշումը բարկացրեց, նա դուրս եկավ նիստերի դահլիճից:

Ընդմիջումից հետո պաշտպանական կողմն արդեն անդրադարձավ ներքին դիտում եւ արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների մասին սկավառակներին: Նշենք, որ դատաքննության ընթացքում բազմիցս Իշխան Բարսեղյանն ու իր պաշտպանները հայտարարել են, որ սկավառակը դրված է մեղադրանքի հիմքում, սակայն, գործում առկա ապացույցներում այն չկա: Պաշտպանական կողմը մեկ անգամ եւս միջնորդեց ներկայացնել այդ սկավառակները:

«Եղբայր, ուրիշ բան ձեզնից չենք խնդրում, ձմերուկ չենք ուզում, ներքին դիտում եւ արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների սկավառակներն են ընդամենն ուզում»,- հայտարարեց Իշխան Բարսեղյանը:

Ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ նման միջնորդություն արդեն իսկ դատարանում քննվել է: Մեղադրող Կարեն Բիշարյանն էլ խնդրեց դատարանին մերժել միջնորդությունը:

«Ես այս խոսել եմ, եւս մեկ անգամ կասեմ. այն բոլոր սկավառակները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել են Գլխավոր դատախազություն, այնտեղից Հատուկ քննչական ծառայություն եւ դրված են մեղադրանքի հիմքում, ներկայացվել են դատարանին եւ այստեղ հրապարակվել եւ հետազոտվել են: Արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների մասին սկավառակը մենք դատարանում ուսումնասիրել ենք, այն նույն «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող գետնանցումով կատարված իրադարձություններն են, որի աուդիոձայնագրությունը մենք հետազոտել ենք դատարանում»,- ասաց Կարեն Բիշարյանը:

Իշխան Բարսեղյանի պաշտպանները հերթով արձագանքեցին Կարեն Բիշարյանի այս հայտարարությանը:

«Ձեր ասածը կաշառքի նմանակում է, ոչ թե արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունք: Ես վստահ եմ, որ դուք տարբերում եք դրանք, Արտաքին դիտում եւ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների սկավառակները կան, դրանք դուք գլխավոր դատախազի հետ հանձնել եք արդարադատության խորհուրդ, դրա մասին Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանն է հայտնել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալին: Մեզ համար պարզ է, թե ինչու դուք դրանք չեք ներկայացնում դատարանին»,- մասնավորապես նշեց պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:

Բուռն քննարկումից հետո դատարանն արձանագրային որոշում կայացրեց. պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավոր Իշխան Բարսեղյանը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Փաստաբանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է, իսկ դատավորը՝ ոչ: Նշենք, որ Բարսեղյանը կալանքի տակ է 2016թ. հոկտեմբերի 26-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Ամենաշատ