News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Առաջիկայում «Ելք» խմբակցությունը բանակցելու է «Ծառուկյան»  կուսակցությունների դաշինքի հետ «Ելք»–ի նախագահի թեկնածուին սատարելու համար։  «Ելքը» ժամեր առաջ հայտարարել է, որ առաջադրել է խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Առաջադրման համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ընտրված համարվելու համար, եթե ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն: Ըստ Սահմանդրության՝ ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այսինքն՝ խորհրդարանը նախագահ պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝  մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրությամբ նախագահ կարող է առաջադրվել 40 տարին լրացած, առնվազն վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընդ որում՝ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Նիկոլ  Փաշինյանը  մեզ հետ զրույցում  մանրամասնեց՝ ինչու է խմբակցության ընտրությունը կանգ առել «Հանրապետություն» խմբակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի թեկնածության վրա։

«Հանրապետության նախագահի հիմնական գործունեությունը պետք է լինի Սահմանադրության գործունեությանը հետեւելը եւ ինչ–որ առումով դա ապահովելը Սահմանադրական դատարանի հետ համատեղ։ Արտակ Զեյնալյանը այդ գործում հսկայական փորձ ունի»,–մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։  Ըստ պատգամավորի՝ նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահին այնպիսի գործառույթներ են վերապահված, որ Հանրապետական իշխանության վարչապետի պարագայում, որը լինելու է երկրի առաջին դեմքը, համատեղ աշխատանքի խնդիր չի լինի, քանի որ պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի եւ մասնակորապես իշխող  քաղաքական համակարգի հակակշռի դերը։

«Նոր Սահմանդրությամբ նախատեսված է, որ հանրապետության նախագահը կուսակցական գործունեություն ընդհանրապես չպետք է վարի։ Նոր Սահմանադրությամբ պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի եւ մասնակորապես իշխող  քաղաքական համակարգի հակակշռի դերը, որպեսզի ապահովի Սահմանադրության կիրարկումը եւ քաղաքական հավասար դաշտի ապավինումը։ Այս Սահմանդրությամբ՝  հանարապետության նախագահը ոչ միայն կառավարության հետ թիմային կապեր չունի, այլեւ իր գործառույթը անհրաժեշտության դեպքում հակակշիռ լինելն է կառավարությանը եւ խորհրդարանական մեծամասնությանը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։  Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցությունից առնվազն 18 պատգամավորի ստորագրության ակնկալիքին,  դեռեւս ոչինչ  չեն կարող ասել, բանակցությունների ընթացքը ցույց կտա։ Վստահեցրեց, որ նախապես «Ծառուկյան» խմբակցության հետ չեն քննարկել հարցը։  Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն կանխատեսմանը, որ «Ելք»–ի նախագահի թեկնածու առաջադրելու  նախաձեռնությունը անհաջողության է մատնվելու, ինչպես Աժ նախագահի ընտրության դեպքում, Փաշինյանն ասաց. «Մենք նախընտրական արշավին մասնակցել ենք հայտնի կարգախոսով եւ ժողովրդին ասել՝ «Ելք կա»։ Մեր պարտքն ենք համարում ժողովրդին բոլոր հնարավոր առիթներով ցույց տալ այն ելքը, որը մենք նկատի ունենք։ Այսօր խնդիրն այն չէ, թե կոնկրետ մեր առաջադրած թեկնածուն ի վերջո կընտրվի նախագահ, թե վարչապետ, խնդիրը բոլորովին ուրիշ է, մենք ուզում ենք, որ մեր ժողովրդին եւ ընտրողներին ցույց տանք հետեւյալը.  բոլորն ասում են՝ մեզնից ոչինչ կախված չէ, մենք ինչ կարող ենք փոխել, մենք ուզում ենք մարդկանց ցույց տալ՝ եթե իրենց քվեարկությունը լիներ այլ կերպ, իրադարձությունները կազարգանային այլ կերպ։ Էդմոն Մարուքյանը Աժ նախագահ չընտրվեց մի պարզ պատճառով, որովհետեւ ՀՀ քաղաքացիները ձայն են տվել, մեծամասնությամբ ընտրակաշառքով, այնպիսի պատգամավորների, որոնք դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանին եւ կողմ են քվեարկել Արա Բաբլոյանին։ Մարդկանց ուզում ենք ցույց տալ, որ եթե իրենք այլ կերպ քվեարկեին, խորհրդարանական քվեարկությունները կունենային այլ պատկեր, սա է հիմնական մեր ուղերձը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ