News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը անհրաժեշտ է թվային տեխնոլոգիաների ոլորտում ընդհանուր ալգորիթմ, այդ հարցը կքննարկվի մոտ ժամանակներս։Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք ասում եք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ տեղեկացված չեն։ Պետք է ասեմ, որ դուք լիովին ճիշտ եք, ունենք նման խնդիր»,-հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ մանր ու միջին բիզնեսը տեղյակ չէ այն հնարավորություններից, որ ԵՏՄ անդամակցությունն ընձեռնում է։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է անցում կատարել դեպի ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվության փոխանակում եւ աջակցություն լրատվամիջոցներին ։

«Ապագայում մեր համատեղ աշխատանքի ուղղություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաններն են: Մենք այժմ մշակում ենք ընդհանուր ալգորիթմներ ոչ միայն նավթի ու գազի առեւտրի, տրանսպորտի ոլորտներում, այլ նաեւ չափազանց կարեւոր ուղղություն հանդիսացող  թվային տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է Պուտինը:

«Ես իմ  բոլոր գործընկերների հետ զրուցել եմ այս թեմայով եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս՝ այս ամսվա վերջ մենք կրկին ոչ պաշտոնական մակարդակով կհանդիպենք եւ նորից այս  հարցը կքննարկենք: Հույս ունեմ՝ մենք կհավաքենք  ԱՊՀ շրջանակներում,  բայց Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ եւս կխոսենք այս մասին »,-նշել  է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ