News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր շրջապատից հետաքրքրվել է ռուսական դիվանագիտական առանձնատների վաճառքի հարցով։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Թերթը գրում է, որ Սպիտակ տանը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ճեպազրույցի ժամանակ Թրամփը մատնանշել է ռուսական դիվանագիտական առանձնատների  մոտիկությունը ռազմական օբյեկտներին եւ հայտարարել է, որ Մոսկվան «օգտագործել է այդ հարթակները լրտեսության համար»:

«Ես Ռեքսին (Թիլլերսոնին, ԱՄՆ պետքարտուղար) հայտնել եմ, որ մենք անշարժ գույքը չենք տա ռուսներին»,-մեջբերում է պարբերականը: Հետագայում ամերիկյան առաջնորդը, երբ տեղեկացել է այդ օբյեկտների արժեքին, հարցրել է. «Պետք է մեզ արդյոք վաճառե՞լ դրանք փողի համար»:

Սեպտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Թիլերսոնը մի քանի անգամ առաջարկել է  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վաճառել Վաշինգթոնում արգելափակված դիվանագիտական գույքը: Վաճառքի արդյունքում Ռուսաստանը կարող էր մոտ 50 մլն դոլար ստանալ, բայց Մոսկվան չէր համաձայնել այդ առաջարկին:

ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմը 2016 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմի համար փակել էր երկու բնակելի համալիրների`  քաղաքից դուրս գտնվող  Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը եւ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատանը պատկանող առանձնատների մուտքը։

Օգոստոսի 31-ին ԱՄՆ իշխանությունները պահանջել էին, որ Ռուսաստանը մինչեւ սեպտեմբերի  2-ը փակի Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնի Վաշինգթոնում եւ Նյու Յորքում առեւտրային ներկայացուցչությունների շենքերի շահագործումը: Այս գործողությունները, ինչպես բացատրում են Սպիտակ տանը, Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի կրճատմանը պատասխանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ