News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարվել է հրաժարական տալ: «Ես չեմ հրաժարվի ո՛չ իմ պատվից, ո՛չ որպես բոլոր պերուացիների նախագահի՝ իմ արժեքներից»,- ասել է Կուչինսկին իր ազգին ուղված հեռուստատեսային ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել բրազիլական շինարարական Odebrecht ընկերության կողմից Պեդրո Կուչինսկու հետ կապված երկու ընկերություններին իբրեւ խորհրդատվական ծառայությունների համար մոտ 4,8 միլիոն դոլարի վճարման մասին: Նախագահը հերքել էր Odebrecht- ի շահերի խթանման գործում իր  է մասնակցությունը:

Պերուական ընդդիմությունը կոռուպցիոն սկանդալի պատճառով պահանջեց Կուչինսկու անհապաղ հրաժարականը:

Եթե հատուկ քննչական խմբի կողմից նախաձեռնված հետաքննությունը շարունակվի, Կուչինսկին կարող է դառնալ Պերուի արդեն երկրորդ նախագահը, ով տհաճ իրավիճակում հայտնվել է Odebrecht ընկերության հետ ունեցած կապերի պատճառով:

Պերուի նախորդը նախագահ Օլյանտա Ումալան լքեց նախագահական պաշտոնը 2016 թվականի հուլիսին վենեսուելական իշխանություններից, Odebrecht-ից եւ OAS ընկերությունից Պերուական ազգայնական կուսակցության՝ 2006 և 2011 թվականների նախընտրական քարոզարշավների համար վճարների ընդունման մեջ մեղադրանքներից հետո: Այժմ դատարանի որոշմամբ Ումալան եւ նրա կինը գտնվում են կալանքի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ