News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անհայտ ծագման 880 կգ միս է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարության ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված խմբաքանակի շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի խմբաքանակի իրացումը կասեցվել է: Նմուշառում է կատարվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքնության:

Տպել
Ամենաշատ
Partner news