News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Եգիպտոսը երկրների միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոսի Ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհիի խոսքով՝ Մոսկվայի եւ Կահիրեի միջեւ օդային հաղորդակցությունը կբացվի փետրվարի 1-ից:

Նա նաեւ ավելացրել է, որ ապրիլին կողմերը  կքննարկեն չարտերային չվերթների բացումը:

ՌԴ-ից Եգիպտոս թռիչքները դադարեցվել էին 2015-ի նոյմեբերից:

Դա տեղի ունեցավ ահաբեկչության հետեւանքով Airbus A321 ինքնաթիռի ոչնչացումից հետո, որը 2015-ի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռում 224 ուղեւոր կար, հիմնակնում ՌԴ քաղաքացիներ: Բոլորը զոհվեցին: Մոսկվան պահանջել էր Եգիպտոսի օդանավակայաններում անվտանգությունը բարելավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ