News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական РБК daily գործակալությանը։ Ստորեւ ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից։

Ի՞նչ առավելություններ են ստանում ներդրողները։

Արտաքին եւ ներքին ներսդրողների համար մեզ մոտ պայմանները հավասար են։ Այդ դիրքորոշումը ամրապնդված է օրենսդրորեն, ինչը հարմար է օտարերկրյա կապիտալի համար՝ այն աշխատում է ընդհանուր հիմունքներով։ Չկան սահմանափակումներ կապիտալ հաշիվների եւ ընթացիկ գործառույթների գծով, կարելի է ազատորեն փոխանակել եւ դուրս բերել եկամուտը։

Իսկ հարկերի տարկետումներ կամ արտոնություններ կա՞ն։

Եթե մենք խոսում ենք խոշոր ներդումների մասին, ապա կարելի է 3 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկը։ Հետաձգել, ոչ թե դուրս գրել։

Ձեզ մոտ չկա՞ն օֆշորային տնտեսության խնդիրներ։

Ռուսաստանում երկար ժամանակ կապիտալի դուրս բերման սահմանափակումներ կային, գործարքի անձնագրային խիստ ինստիտուտ։ Մեզ մոտ սկսած 1994 թ.-ից նման ռեժիմներ չեն եղել։ Այդ պատճառով անիմաստ էր կիրառել արտերկրի օրենսդրությունը, եւ բիզնեսը ստեղծվեց Հայաստանում: Մենք ինքներս մեզ դիտարկում ենք որպես օֆշորային գոտի, որոշ իմաստով՝ որպես տարածաշրջանային ֆինանսական սեկտոր: Մեզ մոտ ֆինանսական սեկտորի 50 տոկոսից ավելին վերահսկում են արտասահմանցիները։

Ինչպիսի՞ն է միջին հարկային բեռը բիզնեսի համար։

Մենք նայում ենք նրան, թե ինչպիսին ենք հարեւանների ֆոնի վրա։ Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ երեւում է, որ հարկերի գումարային բեռը ՀՆԱ-ում չի գերազանցվում 30 տոկոսը: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 45-50 տոկոսը: Այստեղ խոսքը գնում է ընդհանուր հարկային ներուժի, այլ ոչ թե հավաքագրվող հարկերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ