News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վիլի Բրանդտի անվան (BER) Berlin-Brandenburg միջազգային օդանավակայանը, որի բացումը մի քանի անգամ հետաձգվել է,  2020 թվականի հոկտեմբերին պետք է սկսի աշխատանքը:

Այս մասին հայտարարել է BER-ի դիտորդական խորհրդի նախագահ Ռայներ Բրետշնայդերը, հաղորդում է DW-ն:

Օդանավակայանի բացումն ի սկզբանե ծրագրված էր 2011 թվականի հոկտեմբերին, այս տարվա սկզբին ակնկալում էին այն բացել  2018 թվականին:

Սակայն Բեռլին-Բանդենբուրգում բազմիցս հայտնաբերում էին տարբեր տեխնիկական եւ շինարարական, մասնավորապես հրդեհային անվտանգության թերություններ: Օդանավակայանի պաշտոնական բացումն այդ պատճառով անընդհատ հետաձգվում էր:

BER-ի ծախսերը արդեն աճել են նախատեսված 2 մլրդ եվրոյից մինչեւ 6,5 մլրդ եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ