News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Սենատը քվեարկել է օրենքի օգտին, համաձայն որի, երկրում կիրակնօրյա առեւտրը աստիճանաբար վերացվում է, հաղորդում է DW- ն:

Որպես բացառություն, հանգստյան օրերին միայն փոքր խանութները կաշխատեն:

Լեհաստանում, պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առեւտրից: Դեկտեմբերի 15-ին՝ կիրակի երեկոյան, կիրակնօրյա առեւտրի վերացման համար քվեարկել է Լեհաստանի Սենատը, հաղորդում է «KAN» գործակալությունը:

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ սեյմի կողմից: Գործընթացը կիրականացվի երեք փուլով:

2018-ի մարտի 1-ից առեևտրի կենտրոններին եւ սուպերմարկետներին թույլ կտան աշխատել միայն ամսվա առաջին եւ վերջին կիրակի: 2019-ի հունվարից՝ միայն ամսվա վերջին կիրակի:

Վերջին փուլում՝ 2020-ին կիրակի օրվա առեւտուրը պետք է վերջնականապես դադարեցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ