News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է 2013 թվականի նոյեմբերի 5-ի Մաշտոցիպողոտայում բախումների գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանի պաշտպանը՝ Ինեսա Պետրոսյանը:

«Դատարանը առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու մերժել է մեր բողոքը: Իմ գնահատմամբ անհիմն է մերժել եւ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան»,-ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ Վարդան Վարդանյանը դիմել է «Անկախ հանձնաժողովին» սակայն հանձնաժողովը առանց որեւէ հիմնավորման բացասական եզրակացություն է տվել:

Նշենք, որ Վարդան Վարդանյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար եւ նրա  պատժի կրման ժամկետը կլրանա նոյեմբերին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները «անոնիմուսների երթ» էին անցկացրել Ազատության հրապարակից. երթը դեռ չսկսած Մաշտոցի պողոտայում ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ սկսվեցին, հնչեցին պայթյուններ:  Շանթն ու նրա ընկերները ազատազրկման դատապարտվեցին: Այս գործի շրջանակներում այս պահին իրենց պատիժն են կրում Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը, մյուս՝ 6-ն ազատ  են արձակվել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականնի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Տպել
Ամենաշատ