News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 16-ի գիշերը Աֆղանստանի հարավ-արեւելքում գտնվող Հիլմենդ նահանգի անվտանգության ուժերի անցակետերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման արդյունքում առնվազն 11 ոստիկան է սպանվել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաընկերությունը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին՝ 1:00-ի մոտակայքում:

Զինյալները հարձակվել է Լաշկարգահ քաղաքի (Հիլմենդ նահանգի վարչական կենտրոն)  տարբեր մասերում գտնվող երկու անցակետի վրա: Բախումները տեւել են մոտ մեկ ժամ:

«11 ոստիկան սպանվել է, եւս 2-ը վիրավոր են»,- հեռուստաալիքին հայտնել է նահանգապետ Հայաթուլլա Հայաթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ