News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում Հոռոմայրի վանքի (VII-XIV դարեր) խոնարհված հնադարյան պատերի վրա նոր անճաշակ եկեղեցի է կառուցված: Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նշվում է. «Մամուլում եւ սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դարեր) եկեցեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են:

Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է հանվում. վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա պարզապես նոր անճաշակ եկեղեցի է կառուցված:

Լոռվա մարզպետի մեկենասությամբ վերականգնված Հոռոմայրը մեր պատմության, մշակույթի հանդեպ թեթեւամիտ վերաբերմունքի արգասիքն է:

Ցավալի է, որ ոլորտի մասնագետները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները, քանի որ կապված են մշակույթի նախարարության հետ: Միեւնույն ժամանակ, մասնավոր զրույցներում նրանք արտահայտում են իրենց զարհուրանքը:

Տպել
Ամենաշատ