News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ մեղադրվող՝  զորամասի կրտսեր սերժանտը տուգանվել է 200 հազար դրամով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսենը սպայական պաշտոն ստանալու համար չի ունեցել բարձրագույն կրթություն: 2016թ․ նոյեմբերին նա զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղը 2012թ․ ավարտելու վերաբերյալ, համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված՝ ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձևաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը, որը դեռևս 2014թ․ նոյեմբերին որպես նվեր է ստացել իր նախկին համածառայող ընկերոջից: Ակնհայտ կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսենը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում և նրան շնորհվել է առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում։

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արսենին մեղավոր է ճանաչել է Քրեական օրենսգրքի 325-հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ