News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում սոցիալական վիճակի հետագա վատթարացումը կարող է դժգոհության տրամադրությունների աճ առաջ բերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճին:

Նրա խոսքով, անհրաժեշտ է հաշվի առնել փաստը, որ քաղաքացիների զգալի մասը 10 հազար դրամով «վաճառել է բողոքի իր իրավունքը»՝ ընտրակաշառքը վերցնելով:
«Կասկած է հարուցում այն, որ նրանք պատրաստ են հրաժարվել այսպես կոչված, գործարքից կամ պայմանավորվածությունից՝ դավաճանելով դրանով մյուս կողմին եւ դուրս գալ բողոքի գործողությունների»,-ընդգծել է Գորգիսյանը՝ վստահեցնելով, որ եթե զանգվածային դժգոհության նշաններ ի հայտ գան, ապա «Ելք» դաշինքը կլինի քաղաքացիների կողքին եւ կփորձի ամեն կերպ աջակցել նրանց:

Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 4 տոկոս: Գնաճի ֆոնին աշխատավարձերի, թոշակների ու նպաստների ավելացում չի նախատեսվում: Բացի այդ, Հայաստանի պետական պարտքը 2017-ին հասել է 6 մլրդ 813 մլն դոլարի, իսկ արդեն 2018-ին այն կկազմի 7 մլրդ 209 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ