News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի դատախազները պահանջում են ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ թուրք լրագրողին, ով ձեբակալվել են նախքան ահաբեկչության մեջ ներգրավված լինելու գործի մասին դատարանի որոշումը, հայտնում է  АP-ն:

Evrensel թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազները հայտարարել են Մեսալ Թոլուի՝ գրավի դիմաց ազատ արձակման անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ պահանջը պետք է ներկայացվեր երեքշաբթի օրը կայանալիք դատական նիստին:

33-ամյա կինը, մյուս 17 պաշտպանյալի հետ միասին, մեղադրվում է ահաբեկչության քարոզչության մեջ ներգրավված լինելու եւ ձախական խմբի գործունեությանը մասնակցության մեջ: Մեսալ Թոլուն հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Մինչ մայիս ամսի ձերբակալությունը Թոլուն աշխատում էր որպես թարգմանիչ եւ լրագրող ETHA թուրքական լրատվական գործակալությունում: Նա Թուրքիայում այն գերմանացի եւ գերմանա-թուրքական քաղաքացիների թվում էր, որոնք ձերբակալվել էին Թուրքիայում՝ Բեռլինի պնդմամաբ, քաղաքական պատճառներով:

Լրագրողի ձերբակալությունը, ինչպես նաեւ մի քանի այլ դեպք, վերջին ամիսներին սրում են Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ երկկողմ հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ