News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավտովթարից 21 օր անց, 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը` 1942 թ. ծնված Էլինա Սամսոնյանը, տեղում մահացել էր:

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոց տեղափոխված մյուս ուղեւորուհին` 1960 թ. ծնված Անժելա Նահապետյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ