News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրալիական Էմու Պարկ քաղաքի լողափին կես մետր երկարությամբ տարօրինակ արարածի մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Rockhampton Morning Bulletin-ը:

Տեղացիներից մեկը լուսանկարել է տարօրինակ արարածին եւ հրապարակել  ֆեյսբուքյան իր էջին: Նա մանրամասնել է, որ այն խռիկներ ունի, ատամներով բերան եւ բասկետբոլի գնդակի մեծության հարթ եւ կլոր գլուխ: Պոչը չի պահպանվել: Որոշ հատկանիշներ կենդանուն շնաձկի են նմանեցնում, իսկ որոշները՝ փոկի :

Rockhampton Morning Bulletin-ի լրագող Սքոթ Լինչի խոսքերով՝ լողափ նետվածը մուգ մոխրագույն շնաձուկ է: Շնաձկան այս տեսակի ներկայացուցիչները հանդիպում են Ավստրալիայի ափերին եւ կարող են մինչեւ երկու մետր երկարություն ունենալ:

«Պոչի այս ուղղությունը հատուկ չէ խռիկներ ունեցող կենդանիների համար, - լուսանկարը մեկնաբանել է Facebook-ի օգտատերերից մեկը, - սա միանշանակ կաթնասուն է՝ փոկ»: «Ինչ էլ որ լինի այս արարածը, նա սարսափելի է»,- գրել է մեկ այլ օգտատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ