News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

4-5 տոկոս տնտեսական աճը, որին  Հայաստանի կառավարությունը ձգտում է հասնել 2018 թվականին, չի կարող փոխհատուցել գնաճային ճնշումները: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ գնաճը բնական գործընթաց է բոլոր երկրների համար, այն սկզբունքորեն չի կարող չլինել, բայց վերջին շրջանում այն դարձել է կախվելու պարան բնակչության համար, քանի որ զգալիորեն գերազանցում է բնակչության եկամուտների աճին: «Միեւնույն ժամանակ, դրամական փոխանցումները, որոնք բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են եւ որի վրա հիմնվում են իշխանությունները, արագորեն նվազում են, քանի որ երկրից այժմ հեռանում է ընտանիքներով, եւ աշխատանքային միգրանտները Հայաստանին գումար չեն փոխանցում»,- ավելացրեց Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ ներկայիս դրությունից դուրս գալու համար անհրաժեշտ է խթանել հայրենական արտադրությունը, որը իր հերթին, կբերի զբաղվածության աճին։ Պետք է նաեւ հոգ տանել երիտասարդների զբաղվածության մասին, քանի որ նրանց է բաժին ընկնում գործազրկության առյուծի բաժինը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝  Հայաստանում 2017 թ․ հունվարից-սեպտեմբեր ժամանակահատվածում 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Տարբեր գնահատականներով, տարվա ընթացքում գնաճը չպետք է գերազանցի 2 տոկոսի ցուցանիշը։ Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2017 թվականին տնտեսական աճը կգերազանցի պետբյուջեի ցուցանիշը 3,2 տոկոսով՝ կազմելով 4,3 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ