News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարին ներկայացվեց նաեւ «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը եւ դրա իրականացման հնարավորությունը: Քննարկվեցին առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաեւ աշխատանքային այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ