News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, թե տարբեր վստահելի աղբյորներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։

Ըստ Փայլանի՝  իշխող կուսակցությունը կոնկրետ մահափորձեր է կազմակերպելու Եվրոպայում ապրող հայտնի հայերի ու Թուրքիայից հեռացած գրողների ու լրագրողների դեմ։ «Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին եւ անվտանգության միջոցառումներ են իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ