News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրու բնակիչների համար Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի բացման առիթով հնարավորություն է ստեղծվել ռուսական մշակույթի եւ գիտության հետ հաղորդակից լինել: Այս մասին դեկտեմբերի 20-ին Գյումրիում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանն ասել է Շիրկաի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

«Եվ որքան էլ մենք խոսենք ռուսական մշակույթի մասին, հետագայում քննարկումների համար դեռ տեղ է մնում», - բացատրել է Խաչատրյանը` ավելացնելով, որ ռուսական մշակույթը չափազանց դժվար կլիներ պատկերացնել առանց Դոստոեւսկու, Պուշկինի, Եսենինի, որն, ըստ մարզպետի, իր սիրելի բանաստեղծն է:

Բացի այդ, նա ընդգծել է, որ կենտրոնը կնպաստի հայ երիտասարդների կրթությանը, այդ թվում` ռուսական առաջատար բուհերում` շարունակելով Ռուսաստանում ստացված գիտելիքները ներդնել Հայաստանի օգտին:

Իր հերթին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասել է, որ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի բացումը քաղաքի եւ նրա բնակիչների համար հատուկ նշանակություն ունի: Նրա խոսքով՝ քաղաքի բնակչները տարիներ շարունակ ռուս ժողովրդի ներկայացուցիչների հետ ապրել են կողք կողքի:

 «Մենք շատ ենք հարգում ռուս ազգին: Մենք պատմականորեն եղբայրական ժողովուրդներ ենք», - ասել է նա՝ հավելելով, որ երկու ժողովուրդների ավագ սերունդը դաստիարակվել է մեկ միասնական խորհրդային մշակույթում եւ սա շատ կարեւոր նշանակություն ունի, որը չի կարելի անտեսել:

Նա նաեւ նշել է, որ Ռուսական տունը  երկու երկրների հետագա աշխատանքի համար լավ հարթակ կհանդիսանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ