News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Գեոկոսմոս» ՓԲԸ-ին Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամի հատկացման նպատակն է ընդլայնել Հայաստանի հետախուզական հնարավորությունները կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության կայացրած որոշումը:

Նա ընդգծեց, որ դա գաղտնի գործառույթ եւ ավելին, քան նշված է կառավարության որոշման մեջ, ինքն ասել չի կարող: «Կարծում եմ՝ որոշման մեջ ասվել է բավական շատ բան»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք Հայաստանը կարող է հետագայում ունենալ նաեւ իր արբանյակը՝ հետախուզական նպատակներով օգտագործելու համար:

Նշենք, որ կառավարության դեկտեմբերի 21-ի որոշմամբ, Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է փոխանցվում շուրջ 300 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա նպատակն է «Գեոկոսմոսի» ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման եւ շահագործման կառավարման կարգավորման նպատակով պայմանների ապահովումը:

Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ կիրականացվի Հայաստանի եւ հարեւան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման` տիեզերալուսանկարների օգտագործմամբ, համար պայմանների ապահովումը:

«Գեոկոսմոս» ընկերությունը ստեղծվել է նախորդ ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ