News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանները հուշագրեր են կնքել Մոսկվայի 2 շրջանների հետ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաք այցելած Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը եւ Արա Սադոյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային եւ Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներ Վլադիսլավ Բազանչուկի եւ Վլադիմիր Գովերդովսկիի հետ:

Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երեւանի եւ Մոսկվայի վարչական շրջանների միջեւ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ երկու քաղաքների վարչական միավորները մեծ ներուժ ունեն երկուստեք հարաբերությունները խորացնելու եւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Մոսկվայի Հյուսիսային եւ Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարեւորելով երեւանյան գործընկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցի շրջանակում ստորագրվելիք համագործակցության հուշագրերը առավել առարկայական կդարձնեն փոխգործակցության շրջանակը:

Հանդիպումների շրջանակում Երեւանի Ավան եւ Մոսկվայի Հյուսիսային, ինչպես նաեւ Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր:

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ երկուստեք համագործակցության ծրագրեր կիրականացվեն տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի եւ երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաեւ տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաեւ փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ