Երեւանի Կոմիտասի պողոտայում, Դայանա խանութից մի քիչ ներքեւ, ժամը 15.00-ի սահմաններում ավտոբուսը բախվել է ծառին:

Ականատեսներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 250 մետր մայթով իջել ներքեւ ու բախվեծ խհաստաբուն ծառին:

Ավտոբուսի վարորդը փորձելով ամեն կերպ արգելակել մեքենան, աջ է թեքվել, դուրս եկել մայթ ու նախքան ծառին բախվել ավտոբուսը վնասել է գովազդային վահանակը, մի քանի նստարարներ:

Ավտոբուսում ուղեւորներ են եղել, սակայն նախնական տեղեկություններով վիրավորներ չկան: