News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI) խնդրել է Կիպրոսի իշխանություններին տեղեկատվություն տրամադրել լուծարված FBME բանկի մասին, որը, ինչպես կասկածվում է, օգտագործվել է «քաղաքական կապերով հարուստ ռուսների» կողմից: Այս մասին հաղորդում է DW- ն` վկայակոչելով The Guardian թերթը եւ սեփական աղբյուրները:

Հրապարակման համաձայն` FBI-ի հարցումը ուղարկվել էր Ռուսաստանի եւ Թրամփի շրջապատի կապերի հետաքննության գծով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրաջանակներում: The Guardian-ի զրուցակիցները պատմել նե, որ FBI-ը ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ համատեղ Կիպրոսի Կենտրոնական բանկից տեղեկություն է խնդրել FBME-ի վերաբերյալ նոյեմբեր ամսին:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հետաքննությունը կապված է Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանֆորթի հետ: Ավելի վաղ՝ հոկտեմբերին, նրան մեղադրել էին փողերի լվացման մեջ: Իր հերթին FBME-ի պաշտոնական ներկայացուցիչը The Guardian-ին ասել է, որ Մանֆորթը երբեք իրենց բանկի հաճախորդ չէ եղել:

2014 թվականին Կիպրոսի կենտրոնական բանկը ներքին զեկույց էր պատրաստել, որը հայտնվել էր The Guardian-ի տրամադրության տակ: Զեկույցում նշվում էր, որ FBME-ի հաճախորդների շրջանում «քաղաքականապես զգայուն» դիրքեր զբաղեցնող մի քանի ռուս քաղաքացի է եղել: Բացի այդ, բանկի հաճախորդների մոտ կեսը ռուսներ են եղել, այդ թվում նաեւ՝ «Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած Վլադիմիր Սմիրնովը», ինչպես նաեւ «Պուտինի քաղաքական կուսակցության անդամ» Ալեքսանդր Շիշկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ