News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Այս մասին ամանորյա իր ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի ամանորյա ուղերձը՝ ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության հարգարժան քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության եւ համբերության համար։

Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաեւ նոր տարում։

Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ։ Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն։ Բարեկամության եւ հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը։

2017 թվականը հետեւողական աշխատանքի եւ լուրջ ծրագրերի իրագործման տարի էր, լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել։ Ավելին, դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել։ Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձեր ձեռքբերումներն են։ Եւ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության եւ հասարակության հիմքերը։

Մեր հավակնությունները մեծ են, եւ մենք հետեւողական ենք լինելու դրանք իրականացնելիս։ Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքներն ու շահերը։ Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի եւ շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի։ Մենք հրաշալի երկիր ունենք եւ պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով։

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով։ Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր։ Խուսափեցինք թշնամանքից եւ հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց։ Դա ավելի կարեւոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց։ Սա եւս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի։ Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը եւ համերաշխությունն այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները։

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները։ Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը։ Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր եւ կայացած պետական, հասարակական կառույցներով։

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու եւ իրենց դրսեւորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու։ Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ եւ հնարավորություններ՝ ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր Զինված ուժերն ամրապնդելու գործին։ Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն եւ բացառիկ կարգուկանոն ունեցող Զինված ուժերում։ Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն։ Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար։

Եւս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին եւ մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը։ Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները, եւ հյուրընկալ՝ մեր օջախները։ Եկեք միասին բաժակ բարձրացնենք եւ խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն եւ ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին։ Եւ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է։ Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության եւ փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ