News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հունաստանում բնապահպանական հարկ է ներդրվում՝ հունվարի 1-ից սուպերմարկետներում մարդիկ  յուրաքանչյուր մեկանգամյա օգտագործման  պլաստիկ տոպրակների համար  ստիպված կլինեն վճարել 4 եվրոցենտ: 2019 թվականի հունվարի 1-ից դրանց  համար վճարվող կբարձրանա մինչեւ 9 եվրոցենտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սա պոլիէթիլենային տոպրակների սպառման սահմանափակման միջոցներից մեկն է, որոնք  շրջակա միջավայրի աղտոտման հիմնական նյութերից մեկն են: Նոր տարուց սկսած պետությունը կխրախուսի բազմամյա օգտագործման տոպրակների եւ պայուսակների օգտագործումը:

Պլաստիկ պայուսակները, շշերը, բաժակները դարձել են ողջ աշխարհում հիմնական բնապահպանական խնդիրը` տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում  դրանք անթույլատրելի վնաս են հասցրել ծովային էկոհամակարգերին եւ թռչուններին, աղտոտել են ծովերը, ծովափերը  եւ անտառները:

Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է, որ այժմ Հունաստանում տարեկան 4,5 միլիարդ տոպրակ է օգտագործվում կամ մեկ անձը օգտագործում է տարեկան մոտ 400 կտոր:

2015 թ. Եվրոպական դիրեկտիվների համաձայն, հունական իշխանությունները նպատակ են դրել նվազեցնել  տոպրակների օգտագործումը մինչեւ 2020 թվականը մինչեւ 90 մարդ(75 տոկոս) եւ մինչեւ 2025 թ. 40-ը (90 տոկոս):

Տոպրակների ավելցուկային սպառման նվազեցման համար իշխանությունները որոշել են հարկ սահմանել  դրանց համար: Այն կգործի  2018 թվականի հունվարի 1-ից սկսած յուրաքանչյուր  տոպրակի համար 3 եվրոցենտ, սակայն հետո որոշվել է ավելացնել 24 տոկոս ԱԱՀ-ը եւ գինը բարձրացել է4 եվրոցենտ: Մեկ տարի անց գնորդները ստիպված կլինեն վճարել 9 եվրոցենտ:

Բացառություն կկազմեն միայն 15 մկմ-ից պակաս տոպրակները, որոնք անհրաժեշտ են հիգիենիայի նպատակներով կամ սննդի  փաթեթավորման: Ազատվում է վճարներից նաեւ կրպակները եւ շուկաները, բանջարեղենային խանութները, որտեղ տոպրակը  համարվում է փաթեթավորում, այլ ոչ թե ապրանքները տեղափոխելու միջոց:

Որպես այլընտրանք սուպերմարկետներին առաջարկվում են այլընտրանքային  տարբերակների ազատ տարածում` բազմամյա օգտագործման, բիոլոգիական կամ թղթե  տոպրակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ