News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Բժիշկները կիրակի Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերիայի մոտ ախտորոշել են միզուղիների վարակ, հաղորդում է Globo-ն:

Նրա տվյալներով՝ նախագահը հետազոտվել է Բրազիլիայի մայրաքաղաքի Ժաբուրու պալատում՝ նստավայրում, որտեղ Տեմերն ապրում է կնոջ եւ որդու հետ:

Ավելի վաղ նախագահը ստիպված էր չեղարկել այս հանգստյան օրերին Ռիո դե ժանեյրո նշանակված այցը:

Նա մտադիր էր Ամանորը դիմավորել Ռեստինգա դա Մարամբայա ռազմածովային բազայում, սակայն դրա տարածքում բացակայող բժշկական ենթակառուցվածքի պատճառով հրաժարվեց այդ մտքից:

Վերջին 2 ամսվա ընթացքում 77-ամյա Տեմերը երեք անգամ վիրահատվել է: Հոկտեմբերի 27-ին նախագաը շագանակագեղձի վիրահատություն էր տարել: Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ վիրահատությունն անցել էր առանց բարդությունների:

Նախագահի մոտ ախտորոշվել էր «շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ