News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավելի ինքնավստահ է դարձել, սակայն ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ցանկանում եւ հանդես է գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին: Այս մասին Deutsche Wirtschafts Nachrichten-ի հետ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք ավելի ինքնավստահ Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ մենք սառը պատերազմի եւ սպառազինության մրցավազքի կրկնողություն չենք ցանկանում, այլ հանդես ենք գալիս Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության օգտին, չնայած դա հեշտ չէ»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի եւ դաշինքի միջեւ շփումների թիվը: Այդ թվում՝ ռազմական կապերի գծով: Ստոլտենբերգը որպես դրական պահ է նշել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ վերջերս կայացած բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ