News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էվալդ Նովոտնին կոչ է արել օրենսդրական նորմեր կիրառել կրիպտոարժույթի նկատմամբ:

«Չպետք է լինի այնպես, որ փողերի լվացման դեմ պայքարի շրաջանակներում կառավարությունները որոշեն հրաժարվել 500 եվրո արժողությամբ թղթադրամից, սակայն մատների արանքով նայեն նրան, թե ինչպես են«ամբողջ աշխարհում հնարամտորեն փող լվանում բիթկոինի միջոցով»,- հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ն:

Ըստ Նովոտնիի՝ անհրաժեշտ է խիստ կանոններ ներմուծել: «Գործարքների (կրիպտոարժույթով) բոլոր մասնակիցները պետք է անձնական տվյալներ տրամադրեն»,- կարծում է նա: Բացի այդ, բիթկոինը պետք է հարկված լինի ավելացված արժեքի համար, քանի որ այն պաշտոնական դրամական միավոր չէ, վստահ է Ավստրիայի Կենտրոնական բանկի ղեկավարը: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, նման կանոնների ներդրումը կտրուկ կվազեցնի բիթկոինի փոխարժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ