News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանում բողոքները սադրել են «օտարերկրյա տարրերը»։ Այդ մասին հայտարարել է Սպահանում  թեմական առաջնորդ Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպմանը, հաղորդում է Tasnim-ը։

Նա խորը ափսոսանք է հայտնել երկրում վերջին միջադեպերի, ներառյալ՝ քաղաքացիական բողոքների ժամանակ հարձակումների եւ վանդալիզմի ակտերի կապակցությամբ։  «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։

Նշենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում եւ Ռեշտում դեկտեմբերի 28-ից բողոքի լայնածավալ գործողություններ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան ռոհանին հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով, երկու տասնյակ մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ