News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում գների բարձրացման պատճառը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն է։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ԵՏՄ-ին միանալուց հետո ակցիզային հարկերը աճել են, եւ այս կազմակերպության օրենքների համաձայն՝  հաշվի առնելով, որ ԵՏՄ մյուս անդամ երկրներում այն ավելի բարձր է, քան Հայաստանում, անհրաժեշտություն էր առաջացել այս դիսբալանսը վերացնել ակցիզների  բարձրացման միջոցով։ «Խոսքը սեղմված գազի մասին  է, որը մեզ մոտ համարվում է ամենաէժան վառելիքը: Սակայն, այն նույնպես թանկացել է»,-պարզաբանել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի կենսամակարդակը համեմատաբար բարձր է, քան Հայաստանում, եւ եթե այդ երկրների քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ այս կամ այն կարիքների համար որոշակի միջոցներ ծախսել, մեր դեպքում լրիվ այլ իրավիճակ է։

Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի,  Հայաստանի ԵՏՄ անդամակցության շնորհիվ կաճի նաեւ երրորդ երկրներում  արտադրվող եւ Հայաստան ներկրվող ապրանքների գները: Այսպես, ըստ տնտեսագետի՝ պարզվում է, որ Հայաստանիա առաջ դնում են  որոշակի շրջանակներ, որը չի բխում սպառողների շահերից։

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին  ավելի շատ թելադրված էր  քաղաքական պատճառներով, քան տնտեսական: Տնտեսական տեսանկյունից այն մեզ ոչինչ չի տվել: Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք այս կազմակերպության անդամ չեն, նույնպես հնարավորություն ունեն իրենց ապրանքներն  ռուսական շուկա արտահանել»,-ասել է Կարեն Չիլինգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ