News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Amazon-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը ունեցվածքի չափով գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի պատմական ռեկորդը, գրում է Bloomberg-ը: Նա գլխավորել է  միլիարդատերերի ցուցակը, նրա կարողությունը գնահատվում է 105.1 մլրդ դոլար: Bloomberg-ը Գեյթսի կարողությունը  93,3 մլրդ դոլար է (հունվարի 9-ի դրությամբ) գնահատել:

Նույնը վկայում է նաեւ Forbes-ի տվյալներից: Forbes-ը Բեզոսի կարողությունը 104,4 մլրդ դոլար է գանհատում, Գեյթսինը՝ 92 մլրդ: Bloomberg-ը նշում է, որ 2018-ի սկզբին Amazon-ի բաժնետոմսերը 6,6 տոկոսով աճել էին այն տվյալների հրապարակումից հետո, որոնց համաձայն Գոհունակության օրվանից 5 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հաճախորդների 89 տոկոսի ծախսերը կատարվել են Amazon-ում:

CNN-ը գրում է, որ Բեզոսի կարողության մեծ մասը ստացվում է Amazon-ի 78.9 միլիոն արժողությամբ բաժնետոմսերից: Երկուշաբթի, հունվարի 8-ին ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 1,4 տոկոսով, դրանով իսկ ավելացնելով նրա ունեցվածքը 1,4 տոկոսով: 2017 թվականին բաժնետոմսերի գինը 56 տոկոսով բարձրացել էր:

Հարուստների թվում երրորդ տեղը զբաղեցնում է Ուորեն Բաֆեթը` Bloomberg-ի գնահատմամբ 87.2 միլիարդ դոլար, Forbes-ի տվյալներով՝ 87 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ