News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆոտոսարքավորումների ամերիկյան արտադրող Kodak-ը մտադիր է սեփական կրիպտոարժույթը ստեղծել, հաղորդում է Bloomberg-ը։

Bloomberg-ի տվյալներով՝ ընկերությունը այս ամսվա վերջերին կթողարկի սեփական KodakOne անվանումն կրող  բլոկչեյն հարթակը։ Այն կծառայի առաջին հերթին պրոֆեսիոնալ լուսանկարիչներին եւ կդառնա լուսանկարային աշխտանքների սեփականության իրավունքների յուրահատուկ ռեեստր։

KodakOne-ի օգտատերերը կկարողանան այն օգտագործել իրենց լուսանկարները գրանցելու, ինչպես նաեւ դրանց համար լիցենզիաներ վաճառելու համար: Վճարումը կկատարվի  նոր ստեղծվող   կրիպտոարժույթվ, որը կստանա  Kodakcoin անվանումը։

Bloomberg-ը նշում է, որ կրիպտոարժույթի եւ բլոկչեյն հարթակի ստեղծման լուրերից հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում Kodak-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 120 տոկոսով՝  հունվարի 9-ին  ապրանքի դիմաց հասնելով  6,9 դոլարի։

2012 թվականին  Kodak-ը հայտարարել էր սնանկության մասին, սակայն իր արտոնագրերի իրավունքի մեծ մասը վաճառվելով այլ կորպորացիաների, այդ թվում՝ Apple-ին եւ Microsoft-ին, չէր լուծարվել: Ներկայումս Kodak-ը կենտրոնացրել է իր գործունեությունը  թվային տպագրական ծառայությունների եւ լուսանկարչական նյութերի արտոնագրերի վաճառքի վրա: Ընկերության շտաբ կայանը, որը հիմնադրվել է 1888 թվականին, գտնվում է  ամերիկյան Ռոչեստերում քաղաքում (Նյու Յորքի նահանգ):

Կրիպտոարժույթը հանդիսանում է թվային արժույթի տարատեսակ, որը ստեղծվում է  կրիպտոգրաֆիկայի մեթոդներով։ Այս համակարգը գործում է բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա  («բլոկների շղթա), որը լինելով ապակենտրոնացված տվյալների բազա՝ տվյալները չի պահպանում ընդհանուր համակարգում։ Այդպիսի արժույթ կարող է  թողարկել համակարգի ցանկացած օգտատեր՝ ստեղծելով նրանում  նոր թվային բլոկներ: Կրիպտորաժույթի ամենատարածված տեսակը բիթքոինն է,  որի հանրաճանաչության անընդհատ աճը տեղի ունեցավ վերջին տարիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ