News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պակիստանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական ծառայությունների գծով, հայտնում է տեղական Dawn պարբերականը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Խուրամա Դասթգիր Հանին:

«Մենք ԱՄՆ-ի հետ լայնածավալ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական գերատեսչությունների գծով դադարեցրել ենք»,- ասել է նա:

Պարբերականը նշում է, որ այս մասին Հանը հայտարարել է Իսլամաբադում Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթ ունենալիս: Հանի խոսքով՝ ԱՄՆ-ն «Աֆղանստանում պարտվում է, չնայած միլիարդավոր դոլարներ ծախսելուն»: Նա ենթադրում է, որ Վաշինգթոնը փորձում է Աֆղանստանում իր անհաջողությունների համար Պակիստանին որպես «քավության նոխազ» օգտագործել, նշում է Dawn-ը:

«Պակիստանը չի ձգտում իր զոհերի համար գին նշանակել, սակայն ցանկանում է, որ նրանց ճանաչեն»,- հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ