News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» 3-ի գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 10-ին, անցնում է բավականին լարված մթնոլորտում:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հրաժարվում են նիստին մասնակցել, քանի դեռ դատավոր Մեսրոպ Մակյանը լուծում չի տվել Արմեն Բիլյանի խնդրին: Հիշեցնենք, որ Բիլյանը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է, այսօր նիստի մեկնարկին նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ նիստն ընդմիջվել:

«Սասնա Ծռերի» անդամները դատարանում հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից եւ պատրաստվում են լքել նիստերի դահլիճը: Քիչ առաջ դահլիճից հեռացան Գագիկ Եղիազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արեգ Կյուրեղյանը: Դատավորը դատական սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ: 

Նիստերի դահլիճը լքեց նաեւ դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանը: 

Նշենք, որ սա այս տարվա առաջին նիստն է: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ