News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել է գեյերի հարսանիքի տեսանյութում նկարահանված տղամարդկանց, հաղորդում է BBC News-ը։ Տեսանյութում միասեռական զույգը գնում է մայթին տարածված գորգի վրայով, իսկ մյուս մասնակիցները նրանց վրա կոնֆետներ են լցնում։ Տղամարդկանցից մեկը սպիտակ հագուստ է կրում, իսկ գլխին՝ սպիտակ քող։

Մեքքայի ոստիկանությունում հայտնել են «հարսանիքի» բոլոր մասնակիցների ձերբակալման մասին։ Իշխանությունները չեն հայտնել ձերբակալվածների անունները եւ չեն հստակեցրել՝ պատժի ինչ միջոցներ են նրանց  սպառնում։

Human Rights Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում չկա օրենք, որով կարգավորվում է քաղաքացիների սեքսուալ կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ Սակայն դատավորները կարղ են ղեկավարվել շարիաթի օրենքներով արտաամուսնական կապերի, միասեռական կապերի եւ մյուս «անբարոյական» պահվածքների հարցով վճիռ կայացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ