News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո 2017 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի տնտեսության կարեւորագույն ցուցանիշներից մեկը՝ ավտոմեքենաների վաճառքը, անկում է ապրել: Նոր տարում անկումը կշարունակվի, հաղորդում է «Վեստի»-ն:

2017 թվականին ԱՄՆ-ում վաճառքների ծավալը կրճատվել է 2 տոկոսով՝ մինչեւ 17.5 մլն ավտոմեքենա, սակայն 3 տարի շարունակ պահպանվել է 17 միլիոնից բարձր ցուցանիշը:

Ընդ որում, Մեքսիկայի ավտոմոբիլային արտադրողների ասոցիացիայի (ԱՄԻԱ) համաձայն, Մեքսիկայում մեքենաների արտադրությունն ու արտահանումը աճել են: Մեքսիկայում, որտեղ աշխատում են ԱՄՆ ավտոմոբիլային հսկաները, 3,8 մլն ավտոմեքենա է հավաքվել (+9 տոկոս) եւ արտահանվել 3.1 մլն (+12.1 տոկոս) ավտոմեքենա: Մեքենաների ամենամեծ թիվը վաճառվել է ԱՄՆ-ում`2.3 միլիոն:

ԱՄՆ-ում վաճառքի անկումը սկսվել է 2017 թվականի հունվարին, իսկ արդեն ապրիլին ԱՄՆ-ի ավտոմոբիլային արտադրողների պահեստներում 936 հազար մեքենա էր հավաքվել:

2018 թվականին վաճառքի անկումը կարող է շարունակվել: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը կբարձրացնի տոկոսադրույքը, եւ վարկով ավտոմեքենան ձեռք բերելը այդքան էլ ձեռնտու չի լինի, որքան նախկինում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ