News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Համացանցում վերջերս հայտնվել է աշխարհում ամենաանսովոր խաղերից մեկը՝ Ethereum բլոկչեյնի վրա հիմնված CryptoKitties խաղում օգտատերերը կարող են գնել եւ վաճառել թվային կատուներ։

Այս կատուներից յուրաքանչյուրը եզակի է եւ ունի իր արժեքը Ethereum-ով, հաղորդում է Vesti- ն:

CryptoKitties-ում օգտատերերին առաջարկվում է գնել եւ վաճառել կատուներին Ethereum կրիպտոարժույթով: Այս թվային կատուներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ բնութագրիչներ եւ 100 տոկոսով պատկանում է սեփականատիրոջը: Նույնիսկ խաղի ստեղծողները չեն կարող փոխել, պատճենել կամ ոչնչացնել ինչ-որ կատվի:

Ըստ էության, այս կատուները  հանդիսանում են բլոկչեյն տոկեններ  եւ օգտատերերը դրանք օգտագործում են  Ethereum կրիպտոարժույթի պահպանման համար:

CryptoKitties-ի խաղարկային ծրագիրն արդեն դարձել է ամենատարածվածը Ethereum-ի բլոկչեյնում։ Մեկ շաբաթվա ընթացքում օգտատերերն ավելի քան 2,6 միլիոն դոլար են ծախսել թվային կատուների վաճառքի եւ գնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ